«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
24.01.2012 | 00:00

Դիտմամբ թողեց այդ ոսկորները, որպեսզի փորձի մեր հավատը

Զրուցում են երկու գիտնական։ Նրանից մեկը քրիստոնյա է, ով կարող է ամեն ինչ բացատրել եկեղեցու ուսմունքի տեսանկյունից, իսկ մյուսը` անհավատ։
Անհավատը հարցնում է քրիստոնյային.
-Եկեղեցին սովորեցնում է, որ Աստված ստեղծել է Երկիրը հինգ հազար տարի առաջ. այդպես չէ՞։ Սակայն գիտնականները վկայում են, որ կյանքը Երկրի վրա առաջացել է միլիոն տարի առաջ։ ՈՒրեմն, ի՞նչ կարող ես ասել բրածո մնացորդների մասին, որոնց տարիքը հինգ հազար տարուց ավելի է։
-Ես կարծում եմ, որ երբ հինգ հազար տարի առաջ Աստված ստեղծում էր Երկիրը, Նա դիտմամբ թողեց այդ ոսկորները, որ փորձի մեր հավատը։ Նրա համար կարևոր էր իմանալ, թե ինչին մենք ավելի կհավատանք` Նրա խոսքի՞ն, թե՞ սեփական հայտնություններին։

Սրանք մարդու հետքեր չեն

Մի ֆրանսիացի արաբ-քրիստոնյայի ուղեկցությամբ շրջագայում էր անապատում։
Ամեն օր արաբը չէր մոռանում երկրպագել տաք ավազի վրա և աղերսել Աստծուն։
Մի երեկո անհավատ ֆրանսիացին հարցրեց արաբին.
-Որտեղի՞ց գիտես, որ Աստված գոյություն ունի։
ՈՒղեկցողը մի պահ մտածմունքի մեջ ընկավ ու պատասխանեց.
-Որտեղից գիտեմ, թե Աստված գոյություն ունի՞։ Իսկ ինչի՞ց ես եզրակացնում, որ անցած գիշեր մեր վրանի մոտով ուղտ է անցել, այլ ոչ թե մարդ։
-Դե, դա երևում է հետքերից,- զարմացած պատասխանեց անհավատ ֆրանսիացին։
Այդ ժամանակ, ցույց տալով մայր մտնող արևը, որի ճառագայթները ողողել էին հորիզոնը, արաբն ասաց.
-Սրանք մարդու հետքեր չեն։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ